Ծնվել է պատերազմում անմահացած Նարեկ Գինոսյանի եղբայրը

Աստղիկ Խաչատրյան 15.03.2025 - 13:16
15.03.2025 - 13:16 դիտում

Նարեկը շատ կենսուրախ, ակտիվ բալիկ էր՝ էներգիայով լի, անընդհատ շարժման մեջ՝ պատմում է պատերազմում անմահացած Նարեկ Գինոսյանի մայրը՝ Կարինե Բադալյանը: Ընկերասեր ու կյանքը սիրող՝ այսպես է բնութագրում մայրը Նարեկին:

Դեռ վաղ տարիքից հետաքրքրված էր սպորտով: Տղան բռնցքամարտում բազմաթիվ հաջողություններ է ունեցել, արժանացել մեդալների, պատվոգրերի, գավաթների: Ծառայության ընթացքում ևս չէր մոռանում սիրելի սպորտաձևի մասին:

Նարեկն ընդամենը 8 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Նա շարունակել է պայքարը մինչև հոկտեմբերի 31-ը և հայրենիքը պաշտպանելիս անմահացել ԱԹՍ-ի հարվածից:

Լույս աշխարհ գալով՝ փոքրիկ Ռոբերտը լույս ու հույս բերեց իր ընտանիքին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Ծնվել է պատերազմում անմահացած Նարեկ Գինոսյանի եղբայրը

Опубликовано ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Press Secretary of the RA Ministry of Defence Суббота, 15 марта 2025 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ