Ծառայողական ավտոկայանատեղին խնդրահարույց հարց՝ Գյումրու ավագանու նիստում

Աստղիկ Խաչատրյան 12.04.2024 - 17:49
12.04.2024 - 17:49 դիտում

Գյումրու ավագանու հերթական նիստն էր. 40 օրակարգային հարցերից ամենաբուռն քննարկման արժանացավ «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամին ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպելու իրավունք տալու մասին հարցը: Տարբեր կազմակերպություններից դիմումներ են ստացվել ծանրաբեռնված ավտոկայանատեղերի մասով, կարիք կա քաղաքում ծառայողական ավտոկայանատեղիների, ըստ այդմ այս նիստում քննարկման էր դրվել «Բալասանյանների ընտանիք» հիմնադրամի դիմումը: Տարեկան վճար է սահմանվել 180 000 դրամը: Ինչու՞ են հենց Բալասանյան ազգանվամբ հիմնադրամի դիմումը դիտարկում,- ընդգծում է ՔՊ խմբակցության ղեկավարը:Իսկ ի՞նչ միտում է տեսնում վերջինս, -համապատասխանաբար հարցնում են «Բալասանյան դաշինքի» ավագանու անդամները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ