Ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը կալանավորվել է

Աստղիկ Խաչատրյան 23.03.2023 - 19:45
23.03.2023 - 19:45 դիտում

Մարտի 11-ին «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Գետափ գյուղի 32-ամյա մի բնակիչ։

Իրավապահները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 16.20-ի սահմաններում Աղավնաձորի շուկայի տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել։

Այդ ընթացքում էլ մայրաքաղաքում բնակվող 26-ամյա երիտասարդը տուժածին կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ էր պատճառել ու հեռացել դեպքի վայրից։

Նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։

26-ամյա երևանցին հայտնաբերվել ու կալանավորվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ