Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

20.04.2025 - 20:05 դիտում

Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները` Սիմոն Մարտիրոսյանը (անձնական մարզիչ` Աշոտ Փիլոսյան) և Գարիկ Կարապետյանը (անձնական մարզիչ` Ալեքսան Կարապետյան), Եվրոպայի առաջնության մեդալակիրներ են: Այդ մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից:

Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 181 կգ և այս ձևում դարձավ արծաթե մեդալակիր: Հրումում Սիմոնը գլխավերևում պահեց 213 կգ, 225կգ: Եվ այս ձևում էլ նա երկրորդն է:

Երկամարտի 406 կգ արդյունքով` Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում նվաճեց ոսկե մեդալ` բարձրացնելով 180 կգ և 185 կգ: Հրում վարժությունում մեր ծանրորդը ֆիքսեց 212 կգ, 220 կգ, 226 կգ ու կրկին առաջինն էր:

Երկամարտի 411 կգ արդյունքով` Գարիկը Եվրոպայի առաջնության չեմպիոն է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ