Ծանրորդները պատրաստվում են նոր մրցանակային բարձունքների

Աննա Կոստանյան 15.02.2023 - 15:22
15.02.2023 - 15:22 դիտում

Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ծանրորդները սկսել են նախապատրաստական փուլը նոր մրցաշրջանում: Հանրապետության վաստակավոր մարզիչ Պետրոս Եղիկյանը նշում է իրենց մրցանակակիր սաներին, սակայն 1-ին կիսամյակի գլխավոր նպատակակետը հանդիսանում է ապրիլին Երեւանում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցելու է քոլեջի առաջատար, Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը: Նա ուսումնամարզական հավաքի մեջ է, իսկ անցած տարի Կոլումբիայի աշխարհի առաջնության բրոնզե պարգեւը վստահություն է ներշնչում, որ հարազատ հարկի տակ նա ի զորու է պայքարելու չեմպիոնական ոսկե մեդալի համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ