Ծանրամարտի ԵԱ. Մրցումային առաջին օրվա առաջին մեդալակիրը

15.04.2023 - 23:12 դիտում

Երևանում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային առաջին օրը A ենթախմբում մրցահարթակ են դուրս եկել կանանց 45 կգ քաշային ծանրորդները: Ինչպես հայտնում է armsport.am-ը, հաղթողի տիտղոսը երկամարտի 162 կգ արդյունքով (72+90 կգ) և ռեկորդով նվաճել է Թուրքիայի ներկայացուցիչ Ջանսու Բեկթաշը: Պոկում և հրում վարժություններում ևս թուրք մարզուհին արժանացել է փոքր ոսկե մեդալներին:

Երկամարտում արծաթե մեդալը բաժին է հասել Ռումինիայի ներկայացուցիչ Կասմինա Պանա  Ադրիանան (153 կգ՝ 70+83 կգ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Իսպանիայի ներկայացուցիչ Մարտա Գարսիա Ռինկոնը՝ դարձյալ երկամարտի 153 արդյունքով:

Այսօր ավելի ուշ մրցահարթակը կտրամադրվի կանանց 49 կգ քաշային մարզիկներին: Կեսօրին էլ B ենթախմբում կայացել են կանանց 45, 49 կգ քաշայինների մրցումները, ինչպես նաև C ենթախմբում հաղթողներին պարզել են 55 կգ քաշային մարզուհիները:

Հայաստանի առաջին ներկայացուցիչները մրցահարթակ դուրս կգան վաղը՝ ապրիլի 16-ին: Ժամը 17:30-ից A ենթախմբում պայքարը կսկսեն 55 կգ քաշայիններ Իզաբելլա Յայլյանն ու Ալեքսանդր Գրիգորյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ