Խուզարկություններ՝ ՀՅԴ ԳՄ անդամների բնակարաններում և «Սրբազան պայքարի» առաջնորդի կեցավայրում

25.06.2025 - 11:40 դիտում

ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ևս իր Ֆեյսբուքի էջում խուզարկության իրականցնելու վերաբերյալ հայտարարություն է տարածել:

«Այս պահին ԱԱԾ դիմակավորված անձինք խուզարկություն են իրականացնում նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը»,- գրել է նա:

Քննչական գործողություններ են իրականացվում նաև «Սրբազան պայքարի» առաջնորդի կեցավայրում: Այդ մասին շարժումը հայտարարություն է տարածել:

«ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները՝ Բագրատ Սրբազանի կեցավայրի դիմաց: Ներսում քննչական գործողություններ են իրականացվում: Իրավապահները խոչընդոտում են ԱԺ պատգամավորների մուտքը Բագրատ Սրբազանի տուն»,- նշվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ըստ հայտարարության՝ հանցավոր խմբի ղեկավարները իրենց հանցավոր նպատակներին հասնելու համար գործադրել են հոգեբանական և քարոզչական բնույթի հնարքներ, «տեխնոլոգիաներ»՝ հիմնական ապօրինի գործողությունների կատարումը վերապահելով «արկածախնդիրներին»։

ՔԿ-ն նաև հայտնել էր, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ