Խորապես վշտացած եմ Ահմեդաբադում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական ավիավթարի լուրից՝ X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր անկեղծ ցավակցությունն եմ հայտնում վարչապետ Նարենդրա Մոդիին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին: Աղոթում ենք բոլոր զոհերի, բոլոր տուժածների և նրանց ընտանիքների համար»,- գրել էր ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք՝ Air India ավիաընկերության ուղևորատար Boeing 787 ինքնաթիռը թռիչքից հետո կործանվել է Հնդկաստանի Արևմուտքի Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի շրջանում: Ինքնաթիռում եղել է 242 մարդ՝ 230 ուղևոր և անձնակազմը: Ըստ տեղական ոստիկանության՝ նախնական տվյալներով՝ բոլորը զոհվել են:
Օդանավն Ահմեդաբադից ուղևորվելիս է եղել դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան: