Խոշոր չափերով թմրամիջոց տեղափոխելու պահին ձերբակալվել է Գորիսի 37-ամյա բնակիչ

Աննա Կոստանյան 27.05.2025 - 14:29
27.05.2025 - 14:29 դիտում

Թմրամիջոցների անօրինական շրջանառության վերաբերյալ Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացվեցին Ոստիկանության զորքերի և Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների հետ համատեղ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մայիսի 25-ին՝ ժամը 8.45-ին, Գորիս քաղաքի Նարեկացու փողոցում գտնվող քրեակատարողական հիմնարկի մուտքի մոտ, խոշոր չափերով թմրամիջոց տեղափոխելու պահին ձերբակալվել է Գորիսի բնակիչ 37-ամյա տղամարդ:

Ըստ նախնական տեղեկության՝ 50-ից 70 հազար դրամի դիմաց նա թմրանյութեր էր փոխանցում նույն հիմնարկի դատապարտյալներին, և այս դեպքում էլ թմրանյութը պետք է հանձներ 37 տարեկան դատապարտյալի:

Ձերբակալվածի խուզարկությամբ ներքնաշորի տակ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 32 գրամ մարիխուանա։

Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին, որտեղ խոստովանել է արարքը։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ