Խոշոր հրդեհ բենզալցակայանում և հեղուկ գազի լիցքավորման կայանում․ դեպքի վայր է մեկնել յոթ մարտական հաշվարկ

Աննա Կոստանյան 18.09.2023 - 15:39
18.09.2023 - 15:39 դիտում
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։24-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 10-րդ փողոցում այրվում է հեղուկ գազի լիցքավորման կայան։
Возможно, это изображение 1 человек и огонь
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական և փրկարարական ուժերի վարչությունների հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է բենզալցակայանում և հեղուկ գազի լիցքավորման կայանում․ կա տուժած։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։30-ին։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ