Խոշոր հրդեհ՝ Հրազդան ՋԷԿ-ում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից

Աննա Կոստանյան 24.10.2023 - 14:43
24.10.2023 - 14:43 դիտում

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 12:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան ջերմաէլեկտրակայանի տարածքում հրդեհ է բռնկվել:

Shamshyan.com-ի փոխացմամբ, հրդեհը բռնկվել է Հրազդան ՋԷԿ-ի չշահագործվող շինության տարածքում, որտեղ կուտակված է եղել փայտ:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Հրդեհի պատճառը պարզվում է, կան տեղեկություններ, որ նշված վայրում զոդման աշխատանքներ են կատարել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ