Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 2 վիրավորներից մեկի ականջը կտրվել է

Գոհար Ստեփանյան 29.03.2021 - 10:37
29.03.2021 - 10:37 դիտում

Այսօր՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 06։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա  Վաչագան Աղաջանյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ-ին՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի, տապալել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  Վ. Աղաջանյանն ու ուղևոր՝ Երևանի բնակիչ, 27-ամյա Կարեն Վարպետյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» ԲԿ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Արտակ Ասատրյանն ու Գառնիկ Մելքոնյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվոմ է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հիվանդանոց տեղափոխվածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ նրանցից մեկի ականջը կտրվել է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ