Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում.կա վիրավոր

28.08.2022 - 21:15 դիտում

Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 98-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 24-ամյա Արամ Սահրադյանի վարած BMW մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ, 59-ամյա Վահան Գրիգորյանի վարած  GAZ 32212 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շաշյանը, վթարի հետևանքով BMW -ն գլխիվայր շրջվել է, իսկ վարորդ Ա. Սահրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի պարեկային ծառայության գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները:

Վթարի մասին պարեկային ծառայությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գարեգինյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ