Խոնարհումի ծաղիկներ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված տղաների

Աստղիկ Գևորգյան 9.11.2021 - 14:42
9.11.2021 - 14:42 դիտում

2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկից 44 օր անց, հակամարտող կողմերի եւ Ռուսաստանի նախագահի միջեւ կնքվեց եռակողմ համաձայնագիր, որով հայտարարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց «Շիրակ» գերեզմանատան պանթեոնում, որտեղ 44-օրյա պատերազմում զոհ գնացած շիրակցի տղաներից շատերի աճյուններն են ամփոփված, ծաղիկներ խոնարհեցին եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մարզային իշխանության ներկայացուցիչները՝ Շիրակի մարզի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ուժային կառույցի ներկայացուցիչները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ