Խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով. Մոսկվայի կոչը

Աստղիկ Խաչատրյան 27.05.2021 - 21:46
27.05.2021 - 21:46 դիտում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:

Ինչպես հայտնել է ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, Մոսկվան վերահաստատվել է կողմերին ուղղված կոչը՝ ծագած խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով: Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս ցուցաբերել հնարավոր աջակցություն այդ գործընթացին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ