Խաղաղության հույս կա․ Բայրամովն ու Լուի Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

Աննա Կոստանյան 3.06.2024 - 18:48
3.06.2024 - 18:48 դիտում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը:

Այս մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Բայրամովը իր զրուցակցին մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղ գործընթացի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունների, ինչպես նաև խաղաղության օրակարգում վերջերս ձեռք բերված առաջընթացի մասին»,- ասված է հայտարարության մեջ։

Բայրամովն ընդգծել է, որ մայիսի 10-11-ին Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացած բանակցությունները վկայում են նաև երկկողմ խաղաղության բանակցությունների գործընթացի արդյունավետության մասին։

Իր հերթին Լուի Բոնոն նշել է, որ վերջին շրջանում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները խաղաղ ապագայի հույս են ներշնչում։ Նա հայտնել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու և նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ