Խաղաղապահները հաստատել են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը Շուշիի շրջանում

Աստղիկ Խաչատրյան 29.03.2023 - 20:39
29.03.2023 - 20:39 դիտում

Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմն արձանագրել է, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում:

«Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննություն է անցկացնում»,- նշված է ՌԴ խաղաղապահ զորակազմի այսօրվա տեղեկատվական ամփոփագրում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ