Լևոն Քոչարյանն ազատ է արձակվել

6.11.2023 - 19:09 դիտում

Շուրջ երկու ամիս առաջ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ազատ է արձակվել: Այդ մասին հայտնում է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Փաստաբանները նրան ազատ արձակելու վերաբերյալ իրենց պնդումը հիմնավորում են Սահմանադրական դատարանի նախորդ տարվա որոշմամբ, ըստ որի՝ անձը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո չի կարող պահվել անազատության մեջ։

Իրավական մեկ այլ կարգավորմամբ՝ անձի ազատ արձակվելուց հետո դատախազը կարող է դիմել Ազգային ժողով՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու և նորից կալանավորելու միջորդությամբ։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում ԱԺ «Հայաստան» դաշինքի՝ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Արմեն Չարչյանի մանդատը տրամադրել է Լևոն Քոչարյանին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ