Լևոն Քոչարյանի բնակարանում և մի քանի տասնյակ այլ հասցեներում խուզարկություններ են իրականացվում

25.08.2026 - 10:27 դիտում

Խուզարկություն է իրականացվում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում։

1lurer.am-ի հարցին ի պատասխան ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ:

«Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասացին կոմիտեից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ