Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդությունը բավարարվեց: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը` նշելով, որ Լևոն Քոչարյանը կալանավորվեց 2 ամսով:
Երեկ` հոկտեմբերի 18-ին, քննիչը և դատախազը միջնորդել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի կալանքը երկարաձգել 2 ամսով:
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 25-ին մեկ ամսով կալանավորվել է: Քննիչը Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Լևոն Քոչարյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 22-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցուցարարներն այդ օրն առավոտից մի շարք կենտրոնական փողոցներ են փակել, ոստիկանները կարճ ժամանակ անց բացել են փողոցները՝ բերման ենթարկելով 2 տասնյակից ավելի անձանց: Բերման ենթարկվածների մեջ է եղել նաև Լևոն Քոչարյանը: