Լևոն Պետրոսյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր

Աննա Կոստանյան 11.09.2025 - 12:07
11.09.2025 - 12:07 դիտում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Լևոն Պետրոսյանը նշանակվել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշանակումը կատարվել է հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 8-ի ԲԴԽ-61-Ո-118 որոշմամբ ներկայացված առաջարկությունը։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ