Լսումներ՝ «Սահմանադրականության ուղին․ մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով

Աննա Կոստանյան 4.07.2022 - 12:42
4.07.2022 - 12:42 դիտում

ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ Շիրակի մարզպետարանը, Շիրակի պետական համալսարանն ու Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը հուլիսի 5-ին, ժամը 12.00-ին համատեղ լսումներ է անցկացնելու Շիրակի Մ․Նալբանդյանի անվան պետական համալսարանի նիստերի դահլիճում` «Սահմանադրականության ուղին․ մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայի շուրջ։

ՕՐԱԿԱՐԳ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ

«Սահմանադրականության ուղին․ մարտահրավերներ և հեռանկարներ»
լսումներ

ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ

✅ՆԱԶԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՀՀ Շիրակի մարզպետ
✅ԵՐՎԱՆԴ ՍԵՐՈԲՅԱՆ, Շիրակի Մ․Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռեկտոր
✅ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն

ԵԼՈՒՅԹՆԵՐ․

❗ «ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ»։
Արթուր Նիկողոսյան, ՇՊՀ իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս
❗ «1863Թ. ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԹՈՆՔԸ»։
Կարինե Բազեյան, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, դոցենտ
❗ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ»։
Արտակ Հովհաննիսյան, ՇՊՀ իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատա դոցենտ

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ