Լուսադեմին երիտասարդներ են ձերբակալվել. մեքենայի բեռնախցում գողացված հայելիներ են հայտնաբերվել

Աստղիկ Խաչատրյան 10.04.2025 - 22:30
10.04.2025 - 22:30 դիտում

Երևանի պարեկները ապրիլի 8-ին Արշակունյաց պողոտայում գողություն կատարելու և ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 35-ամյա վարորդին, ինչպես նաև 25 և 30 տարեկան ուղևորներին:

Ինչպես հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից, ավտոմեքենայի բեռնախցիկում եղել են սպիտակ փոշենման հետքերով ապակյա կոլբա և ավտոմեքենայի երեք զույգ հայելի:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, իսկ «Հյունդայի» ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:

Հիշեցնենք՝ ապրիլի 9-ին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ հայտնաբերված տասնյակ խմբեր կան, որոնք մեծ թվով գողություններ են կատարում ավտոմեքենաներից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ