Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը

Աննա Կոստանյան 10.02.2022 - 16:48
10.02.2022 - 16:48 դիտում

Այսօր առավոտյան Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, աբովյանցի ժամկետային զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը՝ Արթուրը: Այդ մասին ասված է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի Ֆեյսբուքի էջում:

«Փոքրիկը ծնվել է 3,3 կգ քաշով, 52 սմ հասակով:
Օգնականս՝ Ստեփան Բաղդասարյանը, այցելել է Աբովյանի ծննդատուն՝ տեսակցելու և իմ ու մարզպետարանի անունից շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Իզաբելլա Հարությունյանին:

Փոքրիկը և նրա մայրը իրենց լավ են զգում: Պատերազմից հետո մեր զոհված տղաների ընտանիքներում ծնվող փոքրիկները կյանքի շարունակականության և մեր լինելության խորհրդանիշն են դառնում:

Մենք էլ մեր հերթին պարտավոր ենք մշտապես լինելու այս ընտանիքների կողքին՝ ի նշան երախտագիտության իրենց տղաների թափած արյունի: Փա՜ռք մեր բոլոր հերոսներին»,- նշված է գրառման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ