Ավելի վաղ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանից հայտնել էին, որ լույս աշխարհ են եկել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի զինծառայող Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը։ Քույրերին անվանակոչել են Մարիամ և Աննա։
Վարուժան Արմանի Սաղումյանը ծնվել է 2002 թ.-ի մայիսի 7-ին, Բերդ համայնքի Տավուշ գյուղում։ Սովորել է Տավուշի միջն. դպրոցում, այնուհետև ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։ 2020 թ.-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության` Արցախի Հանրապետության զորամասերից մեկում։ Առաջին իսկ օրվանից մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին` տարբեր ճակատներում։ Նահատակվել է պատերազմի 12-րդ օրը` հանուն հայրենիքի։
ՀՀ ՊՆ-ից այցելել են Սաղումյանների ընտանիք, նոր տեսանյութ հրապարակել։
Լույս աշխարհ են եկել պատերազմում անմահացած Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը։
Լույս աշխարհ են եկել պատերազմում անմահացած Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը։
Опубликовано ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia Воскресенье, 13 октября 2024 г.