Լորի ձվի արտադրամասի գործունեությունը դադարեցվել է. ՍԱՏՄ

Աննա Կոստանյան 13.06.2025 - 16:06
13.06.2025 - 16:06 դիտում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Մնացականյանին պատկանող թռչնի (լորի) ձվի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան): Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:

Ստուգման ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները․

– արտադրամասը սարքավորված չի եղել սանհանգույցով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
– շինության հատակի, պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
– կոյուղու համակարգը նախագծված և իրականացված չի եղել այնպես, որպեսզի բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,
– արտադրամասը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Լորի ձվի արտադրամասի գործունեությունը դադարեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ