Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

7.06.2025 - 20:56 դիտում

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության իրականացրած լայնածավալ գործողությունների և ստուգայցերի պատճառով՝ հայտնում են արևմտյան լրատվամիջոցները: Հայտնի է, որ ավելի վաղ ապօրինի ներգաղթյալների ձերբակալմամբ և արտաքսմամբ զբաղվող ծառայությունը 44 մարդու էր բերման ենթարկել:

Ոստիկանները Լոս Անջելեսի կենտրոնում հավաքված ցուցարարներին կոչ են արել ցրվել, սակայն իրավիճակը սրվել է, բախումներ են եղել, իրավապահներն արցունքաբեր գազ և մահակներ են կիրառել: Հաղորդվում է քաղաքացիների շրջանում տուժածների մասին, կան ձերբակալվածներ:

Լոս Անջելեսի քաղաքապետը դատապարտել է ներգաղթի հարցերով ծառայության ներկայացուցիչների գործողությունները: Քերեն Բասի խոսքով՝ դրանք խախտում են քաղաքացիների անվտանգության հիմնարար սկզբունքները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ