ԼՂ–ում հրադադարի 2 խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Աստղիկ Խաչատրյան 19.04.2023 - 20:32
19.04.2023 - 20:32 դիտում

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Ասկերանի շրջաններում արձանագրվել է հրադադարի երկու խախտում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստը քննում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Բացի այդ, ՌԴ խաղաղապահները հումանիտար բեռով ևս 1 ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ Գորիս–Ստեփանակերտ երթուղով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ