ԼՂ-ում զոհերի թիվը առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան՝ 400. ԼՂ ՄԻՊ

Աստղիկ Խաչատրյան 20.09.2023 - 22:33
20.09.2023 - 22:33 դիտում

Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ, զոհերի թիվը առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան՝ 400: Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։

Այս պահին հաստատված տվյալով զոհերից տասը խաղաղ բնակիչ է, որոնցից 5-ը երեխաներ են։ ՄԻՊ գրասենյակը շարունակում է աշխատանքը անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ