ԼՂ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է խաղաղապահների 10 դիտակետ

Գոհար Ստեփանյան 13.11.2020 - 11:53
13.11.2020 - 11:53 դիտում

Ռուս խաղաղապահները 10 դիտակետ են տեղադրել Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։

Նրա խոսքով՝ խաղաղապահներն արդեն գտնվում են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում։ «15-րդ մոտոհրաձգային բրիգադի խաղաղապահների զորախումբը  ժամը 17:00- ին մտել է Ստեփանակերտ»,–ասել է Կոնաշենկովը:

Նա հայտնել է նաև, որ Ստեփանակերտում է գտնվելու ռուսական խաղաղապահ զորախմբի շտաբը:

Նշվում է նաև, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։

Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբն ավելի վաղ հայտնել էր, որ Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահներն ընդհանուր առմամբ 16 դիտակետ են տեղակայելու։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ