ԼՂ ներկայացուցիչներից շատերը ոչ միայն ըմբռնեցին, այլև համաձայնեցին, որ ճիշտն այդ ճանապարհով գնալն է. Փաշինյանը՝ «անջատում՝ հանուն փրկության» կոնցեպտի մասին

Աննա Կոստանյան 11.04.2024 - 18:31
11.04.2024 - 18:31 դիտում

Երբ ասում ենք՝ «անջատում՝ հանուն փրկության», դա նշանակում է անջատում Ադրբեջանից, ուրեմն ընդունո՞ւմ ենք ԼՂ-ն Ադրբեջանի մաս: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ խնդրին:

Ըստ Փաշինյանի՝ եթե ցանկություն կար «անջատում՝ հանուն փրկության» կոնցեպտն առաջ տանել, պետք էր ցույց տալ, որ ԼՂ ժողովուրդն ուզում է այնտեղ ապրել, բայց չի կարողանում, մինչդեռ կոնցեպտն այն էր, որ չի ուզում այնտեղ ապրել:

«Տասնյակ անգամ ԼՂ ներկայացուցիչների հետ խոսակցություն եմ ունեցել, և ի պատիվ իրենց՝ նրանցից շատերը այս ամեն ինչը ոչ միայն ըմբռնեցին, այլև համաձայնեցին, որ ճիշտն այդ ճանապարհով գնալն է:

Այ, երբ կգնանք, կապացուցենք, որ սա ոչ թե, ինչպես ուրիշները ասում են, սեպարատիզմն է, ուղղակի չեն ուզում, և վերջ, այլ ուզում են, բայց անհնար է, դա կդառնա նյութի թեմա: Հետո այդ մարդկանց համարեցին դավաճան, պաշտոնանկ արեցին, հավաքվեցին, ասացին՝ պետք է ալևս դուք չկառավարեք Ղարաբաղը, ասացին՝ հիմա դուք տեսեք՝ մենք ինչ ենք անելու, որովհետև զանգ էին ստացել այդ նույն տեղից, որտեղից ստանում էին, որ «դավայ…»: Խնդրում, համոզում, ասում էին՝ պետք է գնաք, խոսեք, բանակցեք: Պայմանավորվել ենք, Սոֆիայում կա տարբերակ, չգիտեմ որտեղ կա տարբերակ, հաստատում էին, սա էին անում, նա էին անում, զանգում էին, ասում էին. «Չէ, չի լինի, ասել են՝ չէ, պետք չի գնալ»: Բա գնացել ենք «անջատում՝ հանուն փրկության»-ի հետևից, ինքնորոշման հետևից էլ ենք գնացել»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ