ԼՂ նախագահի նստավայրի ուղղությամբ կրակոցներ են արձակվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Աննա Կոստանյան 28.08.2023 - 13:33
28.08.2023 - 13:33 դիտում

Օգոստոսի 28-ին՝ ժամը 03:05-ին, ոստիկանության ՊՊԾ գումարտակի ոստիկանը հերթապահ մասում հաղորդել է, որ Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20-ի փողոցում՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել:

ԼՂ ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության օպերատիվ խումբը տաք հետքերով ձեռնարկած միջոցառումների արդյունքում Մարտունի փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացու՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Տ.Հ.-ին (ծնված 1983 թ.) և Ա.Ա.-ին (ծնված 1981 թ.):

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցությամբ՝ վերջիններս ներկայացել են նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ:

Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ