ԼՂ նախագահը հանդիպել է Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության անդամների հետ

19.08.2023 - 15:59 դիտում

ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 19-ին հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների հետ:

Նախագահը ներկայացրել է ԼՂ ապաշրջափակման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, խոսել հնարավոր զարգացումներից:

Երկրի ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին արտաքին ու ներքին հարթակներում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և առաջիկա անելիքներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ