ԼՂ հակամարտությունը կարգավորվել է, հիմա պետք է նայենք ապագային. Ալիև

Աննա Կոստանյան 20.05.2021 - 18:50
20.05.2021 - 18:50 դիտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվել է:

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո իրավիճակը տարածաշրջանում փոխվել է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվել է: Մենք պետք է նայենք ապագային: Ադրբեջանը պատրաստ է նայել ապագային: Հուսով ենք, որ ժամանակ կգա, երբ մենք կխոսենք ակտիվ համագործակցության և ինտեգրման մասին Հարավային Կովկասում: Եմ մենք բազմաթիվ առաջարկներ ենք արել այդ հարցում: Հայաստանում պետք է զերծ մնան նույնիսկ վրեժ լուծելու մասին խոսելուց: Մենք պետք է շրջենք այս էջը»,- ասել է Ալիևը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ