ԼՂ-ից նոր ժամանածներ չունենք. հաշվառմանը զուգահեռ կկատարվի նաև անձի նույնականացման գործընթաց

Աննա Կոստանյան 5.10.2023 - 16:35
5.10.2023 - 16:35 դիտում

ԼՂ-ից նոր ժամանածներ չունենք: Բռնի տեղահանվածների թիվը շարունակում է մնալ նույնը: Վերջին տվյալների համաձայն՝ Հակարիի կամուրջը հատել է 100 632 անձ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը նաև տեղեկացրեց, որ հաշվառման գործընթացում որոշակի հստակեցում կա, և որ գործընթացին զուգահեռ կատարվում է նաև նույնականացում:

«Շատ դեպքերում այն անձինք, որոնք մուտք են գործել Հայաստան, հաշվառման 1 գործընթաց անցել են Գորիսում, երկրորդը՝ իրենց կեցության վայրում:

Ունենք այնպիսի դեպքեր, երբ կեցության առաջնային վայր մեկնել են, հաշվառում են անցել, այնուհետև տեղափոխվել են այլ մարզ և կրկին հաշվառում են անցել: Սա որոշակիորեն կրկնակի տվյալներ է ստեղծել բազայում»,- ասաց նա և տեղեկացրեց, որ այս պահին հաշվառված և նույնականացված է շուրջ 98 հազար անձ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ