ԼՂ-ից բռնի տեղահանված 198 անձ շարունակում է բուժումը ՀՀ բուժհաստատություններում. 44-ի վիճակը ծանր է, 10-ինը՝ ծայրահեղ ծանր

Աննա Կոստանյան 16.10.2023 - 16:42
16.10.2023 - 16:42 դիտում

ԼՂ-ից բռնի տեղահանված 198 անձ շարունակում է իր առողջության վերականգնումը հայաստանյան բուժհաստատություններում. 44-ի վիճակը ծանր է, 10-ինը՝ ծայրահեղ ծանր, 19 բուժառու շարունակում է բուժումը արտերկրի կլինիկաներում: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Առողջության պահպանման առաջնային օղակներում այս պահի դրությամբ արդեն իսկ կցագրվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 28 861 անձ:

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ Նազելի Բաղդասարյանը նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտները շարունակում են համալրել ՀՀ կրթական հաստատությունները: Նրանցից 13 888-ն արդեն իսկ հաճախում են հայաստանյան կրթական հաստատություններ:

Ըստ այդմ՝ Երևանում՝ 4363, Կոտայքում՝ 2408, Արարատում՝ 1929, Արմավիրում՝ 1227, Լոռիում՝ 820, Գեղարքունիքում՝ 676, Արագածոտնում՝ 622, Շիրակում՝ 576, Սյունիքում՝ 554, Տավուշում՝ 423, Վայոց ձորում՝ 290 անձ:

Ընթացիկ շաբաթում կգործարկվի հարթակ, որի միջոցով ուսուցիչներն արտամրցութային կարգով կհամալրեն կրթական հաստատությունները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ