ԼՂ-ից բռնի տեղահանված 100 520 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը

Աննա Կոստանյան 2.10.2023 - 16:43
2.10.2023 - 16:43 դիտում

ԼՂ-ից բռնի տեղահանված 100 520 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21.107 տրանսպորտային միջոց։ Հաշվառվածների թիվը կազմում է 89.167 անձ։

Շուրջ 53.935 անձ օգտվել է պետության կողմից տրամադրվող կեցավայրերից։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է.

Արագածոտն՝ 2454

Արարատ՝ 13 050

Արմավիր՝ 5186

Գեղարքունիք՝ 4337

Լոռի՝ 3263

Կոտայք՝ 13297

Շիրակ՝ 2558

Սյունիք՝ 5089

Վայոց ձոր՝ 2134

Տավուշ՝ 2567։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ