ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցման գործընթացում կամավորների անհրաժեշտություն չկա, սակայն ցանկացողները կարող են հայտագրվել. հայտարարություն

Աննա Կոստանյան 26.09.2023 - 09:38
26.09.2023 - 09:38 դիտում

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացում այս պահին կամավորների ներգրավման անհրաժեշտություն չկա։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից` միաժամանակ նշելով.

«Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք հայտագրվել՝ ըստ անհրաժեշտության կամավոր աշխատանքներին մասնակցելու նպատակով, ապա կարող եք անցնել հետևյալ հղումով` https://kamavor.mlsa.am/ և անհրաժեշտ պատուհաններում մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ