ԼՂ-ից բռնի տեղահանվածներից 91․031-ն անցել է հաշվառում

2.10.2023 - 20:33 դիտում


Այս ժամի դրությամբ ԼՂ-ից Հայաստան 100.520 անձ է հատել Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21.107 տրանսպորտային միջոց։ Հաշվառվել է 91.031 անձ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ 59.059 անձ տարբեր մարզերում օգտվել է պետական աջակցությունից:

«Սա նշանակում է, որ օգտվել են կա՛մ կեցավայրերից, կա՛մ ունենք որոշ դեպքեր, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները կեցավայր ունեն, բայց օգտվել են այլ ծառայություններից՝ սնունդ է տրամադրվել, հիգիենայի պարագաներ, կա՛մ որոշակի նախնական ֆինանսական միջոցներ»,- ասաց Բաղդասարյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ