ԼՂ-ից բռնի տեղահանվածները սեպտեմբերի 1-ից կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պետտուրքի վճարից

Աննա Կոստանյան 22.08.2025 - 11:18
22.08.2025 - 11:18 դիտում

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներն ընդունվում են Ծառայության ավելի քան 40 հասցեներում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

«Դիմումներն ընդունվում են մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում, Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում, Ծառայության գլխամասային գրասենյակում, ինչպես նաև ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։

2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ