Լիբանանում լրագրողների ավտոշարասյունը գնդակոծության է ենթարկվել Իսրայելի բանակի կողմից

Աստղիկ Խաչատրյան 13.11.2023 - 21:20
13.11.2023 - 21:20 դիտում

Իսրայելական բանակը Լիբանանի հարավում գտնվող Յարուն քաղաքում գնդակոծել է լրագրողների ավտոշարասյունը։

Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իր թղթակցին։

Նշվում է, որ իսրայելական բանակի կրակի տակ հայտնված մի քանի ավտոմեքենա, այդ թվում՝ լիբանանյան «Ալ-Ջադիդ» հեռուստաալիքին պատկանող մեքենան, այրվել են։

Հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ