«Լեքսուսը» շրջվել է, 11-ամյա և 16-ամյա ուղևորները մահացել են

Աննա Կոստանյան 6.11.2023 - 14:26
6.11.2023 - 14:26 դիտում

Նոյեմբերի 6-ին, ժամը 00.50-ին, «Լեքսուս» մակնիշի մեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 30-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: Ուղևորներից 11-ամյա Արման Մաթևոսյանը մահացել է տեղում, իսկ 16-ամյա Հռիփսիմե Մաթևոսյանը՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: 45-ամյա վարորդը, 42-ամյա և 20-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ