«Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ հայ փախստականների վերադարձի իրավունքը մինչև օրս իրացված չէ, թեև դա արձանագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում»,- այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին: Վարչապետն ասաց, որ այդ հռչակագրի բովանդակությանը ծանոթացել է, բարձրացրած հարցերի ճնշող մեծամասնությունը լեգիտիմ է: