Լեհաստանի խորհրդարանի մեկ ամսվա աշխատավարձը կուղղվի ԼՂ հակամարտության գոտում գտնվող կարիքավոր մարդկանց օգնությանը. լեհ պատգամավոր

Հրաչ Սահակյան 5.10.2020 - 23:06
5.10.2020 - 23:06 դիտում

Լեհաստանի խորհրդարանի (Սեյմ) պատգամավոր Մարթա Կուբիակը հայտնել է, որ երկրի խորհրդարանի մեկ ամսվա աշխատավարձը կուղղվի ղարաբաղյան հակամարտության գոտում հարձակումների ենթարկվող մարդկանց համար առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելուն:

«Հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները և ադրբեջանական շարունակական հարձակումները, այդ թվում և քաղաքացիական խմբերի վրա, որտեղ նաև փոքր լեհական համայնք է ապրում, որպես արտասահմանում բնակվող լեհերի հետ կապի հարցերով հանձնաժողովի անդամ, պարտավորվում եմ նվիրաբերել Լեհաստանի խորհրդարանի սեպտեմբեր ամսվա աշխատավարձը առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար, որոնք կհասնի մարտերի գոտում գտնվող կարիքավոր մարդկանց»,- գրել է լեհ պատգամավորը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ