Լեհաստանը կշարունակի աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում. Դուդա

24.02.2024 - 22:19 դիտում
Ուկրաինան գործընկերների ամուր աջակցության կարիքն ունի, ինչպես և լայնամասշտաբ ներխուժման առաջին օրերին՝ հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:
«Լեհաստանը տրամադրել է սեփական զենքը, որն օգնել է ուկրաինական բանակին դադարեցնել ռուսների գրոհը։ Ավելի քան 300 տանկ, հաուբից, զրահափոխադրիչ և վերջապես՝ մեր ինքնաթիռները: Երբ դա ամենից շատ անհրաժեշտ էր, երբ ոչ բոլորն էին ցանկանում նման աջակցություն ցուցաբերել»,- ասել է Դուդան։
Նա վստահեցրել է, որ Լեհաստանը կշարունակի աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում:
Դուդան կշտամբել է Արևմուտքին, որ վերջինս 2008 թվականին չի ցանկացել Ուկրաինային և Վրաստանին ընդունել ՆԱՏՕ-ում, որպեսզի չնյարդայնացնի Ռուսաստանին: Նրա խոսքով՝ ներկայիս պատերազմը չէր լինի, եթե Ուկրաինան արդեն պաշտպանական դաշինքի անդամ լիներ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ