ԼԳԲՏ ներկայացուցիչներն իրավունք ունեն հաղթել մրցույթներում․ Պուտին

Աստղիկ Խաչատրյան 17.11.2023 - 20:05
17.11.2023 - 20:05 դիտում
ԼԳԲՏ ներկայացուցիչները նույնպես հասարակության մի մասն են և իրավունք ունեն հաղթելու մշակույթի ոլորտում մրցույթներում, գլխավորն այն է, որ նրանք միակ հաղթողները չլինեն, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային ֆորումում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այո, իսկապես, մենք տեսնում ենք արևմտյան երկրներում տարբեր մրցույթներում, որ ինչ-որ բան շահելու համար պետք է կամ պատմել, գրել, կամ ցույց տալ սեռական փոքրամասնությունների, տրանսգենդերների և տրանսֆորմատորների մասին, և նման շատ անվանումներ կան։ Բայց ես սա եմ ուզում ասել, անսպասելի բան եմ ասում։  կուզենայի ասել։ Այս թեմաները և այս մարդիկ իրավունք ունեն հաղթելու, ցույց տալու, պատմելու, որովհետև դա նույնպես հասարակության մի մասն է։ Բայց, անիմաստ է, երբ մրցույթներում միայն նրանք և այս թեմաները հաղթեն»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա հավելել է, որ «հավասարությունը պետք է լինի ամենուր, ամեն ինչում, այդ թվում՝ մշակութային բոլոր մրցույթներում»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ