Լատվիայի արվեստագետներն Ադրբեջանին կոչ են անում արագացնել զոհերի մարմինների և հայ գերիների վերադարձը

Աննա Կոստանյան 17.03.2021 - 18:03
17.03.2021 - 18:03 դիտում

Լատվիայի  հայտնի արվեստագետները, մտավորականներն ու մշակութային գործիչները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ է արվում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանությունից:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Մենք, Լատվիայի Հանրապետության արվեստագետներս, մտավորականներս ու մշակութային գործիչներս, հավատալով մարդկային արժեքների կարևորությանը և միանալով մեր լիտվացի գործընկերներին, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին չխոչընդոտել ռազմագերիների և գերու կարգավիճակում պահվող այլ անձանց, ինչպես նաև վերջին Ղարաբաղյան պատերազմին ռազմական գործողությունների ժամանակ սպանված և զոհված զինվորների մարմինների անհապաղ վերադարձին Հայաստանի Հանրապետություն: Մեր տեղեկություններով՝ Հայաստանն արդեն վերադարձրել է Ադրբեջանի բոլոր ռազմագերիներին:

Համոզված ենք, որ բոլոր ռազմագերիների առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև փոխվստահության վերականգնման համար անհրաժեշտ առաջնային քայլերից մեկն է:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը միանալու այս մարդասիրական նախաձեռնությանը՝ դրանով իսկ օգնելով վերջին պատերազմի պատճառով Լեռնային Ղարաբաղում (Արցախ) հումանիտար աղետի հաղթահարմանը»:

Վիկտորս Ավոտինչ – բանաստեղծ, հրապարակախոս

Ինարա Բելինկայա – գրավաճառների ասոցիացիայի նախագահ, “Jānis Roze” ընկերության տնօրեն, «Ճանաչման խաչի» շքանշանակիր

Դանա Բիորկա – դերասանուհի, թատրոնի ռեժիսոր, Ռիգայի Միխայիլ Չեխովի անվան ռուսական թատրոնի տնօրեն

Ինգունա Ցեպիտե – գրող, հրատարակիչ

Դիանա Դիմզա Դիմմե – նկարիչ, Լատվիայի արվեստի ազգային թանգարանի ղեկավար

Ինա Դրուվիետե – Լատվիայի համալսարանի մանկավարժ

Անդրիս Ֆրեյբերգս – բեմադրող, մանկավարժ

Լաորիս Գունդարս – սցենարիստ, դրամատուրգ, թատրոնի ռեժիսոր, մանկավարժ

Րաֆի Խարաջանյան – արվեստագիտության դոկտոր, «Երեք աստղի» շքանշանակիր

Ալվիս Հերմանիս – օպերայի և թատրոնի ռեժիսոր, «Նոր Ռիգա» թատրոնի տնօրեն

Նորա Իկստենա – գրող, «Երեք աստղի» շքանշանակիր

Իլզե Յաունալկսնե-Ռեդերե – լրագրող

Վիեստուրս Կայրիշ – ֆիլմի, օպերայի, թատրոնի ռեժիսոր

Ռեզիյա Կալնինյա – դերասանուհի, թատրոնի ռեժիսոր

Անդրիս Կալնոզոլս – գրող, թատրոնի ռեժիսոր, դերասան

Հայկ Կարապետյան – ֆիլմի և թատրոնի ռեսժիսոր

Ագրիտա Կիոպա – Ռիգայի Ստրադինա համալսարանի գիտության գծով պրոռեկտոր

Մարինա Կոստենեցկայա – գրող, «Երեք աստղի» շքանշանակիր

Պետերիս Կռիլովս – կինոյի և թատրոնի ռեժիսոր, մանկավարժ

Ռոլանդս Կրոնլակս – Լատվիայի կոմպոզիտորների միության խորհրդի նախագահ

Մայա Կուլե – բանասիրության և փիլիսոփայության դոկտոր, Լատվիայի գիտությունների ակադեմիայի անդամ, «Երեք աստղերի» շքանշանակիր

Զիգմարս Լիեպինշ – կոմպոզիտոր, Լատվիայի ազգային օպերայի խորհրդի նախագահ (2013-2019)

Անդրա Մանֆելդե – գրող

Էվիյա Մարտինսոնե – օերային երգիչ

Արթուրս Մասկատս – երգահան

Ագնեսե Մեյերե – լրագրող

Յուրիս Միլլերս – պրոդյուսեր

Յանիս Նորդս – ֆիլմի ռեժիսոր

Կարինե Պարոնյանց – նկարիչ

Կրիստինե Պաստերնակա – հագուստի դիզայներ

Գեորգս Պելեցիս – երգահան, Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիայի պոֆեսոր

Յուրիս Պոշկուս – ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ,

Ելենա Պրիվալովա – երգեհոնահար, երաժշտագետ

Այնարս Ռոզե – տնտեսագիտության դոկոտր, Jānis Roze և Jāņa Rozes apgāds ընկերությունների նախագահ

Կրիստիանս Ռոզենվալդս – հասարակայնության հետ կապերի մասնագետ

Այնարս Ռուբիկիս – դիրիժոր, «Կոմիշե օպեր» օերային թատրոնի երաժշտական ղեկավար

Դավիս Սիմանիս – ֆիլմի ռեժիսոր, մանկավարժ

Օյարս Սպարիտիս – ակադեմիկոս, Լատվիայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ

Ինգա Սպրինգե – լրագրող

Անդրիս Սպրուդս – Լատվիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն

Բաբկեն Ստեփանյան – նկարիչ

Բայբա Ստրաուտմանե – լրագրող

Ռեյնիս Սուհանովս – բեմադրող, թատրոնի ռեսժիսոր

Օլեգս Շապոշնիկովս – թատրոնի ռեսժիսոր, Դաուգավպիլսի թատրոնի տնօրեն

Անդրեյս Շավրեյս – լրագրող

Գատիս Շմիտս – կինոյի և թատրոնի ռեժիսոր

Խորեն Ստալբե – երգիչ

Լեոնս Տայվանս – Լատվիայի համալսարանի պրոֆեսոր

Սոնորա Վայցե- օպերային երգչուհի

Պետերիս Վասկս – երգահան

Անդրիս Վեյսմանիս- դիրիժոր

Դացե Վիգանտե – գրող

Մառա Զալիտե – գրող, Լատվիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ