Լավրովն ու Բայրամովը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

19.06.2025 - 12:09 դիտում

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Ռուս դիվանագետը շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի գործընկերներին՝ Ռուսաստանի քաղաքացիներին Ադրբեջանի տարածքով Իրանից տարհանման հարցում օգնության համար:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասի տարածաշրջանում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ