Լավրովն ու Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը

Աննա Կոստանյան 12.05.2022 - 16:59
12.05.2022 - 16:59 դիտում

Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովը հինգշաբթի Դուշանբեում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում քննարկել են երկկողմ կապերի զարգացումը և Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ, ևս մեկ անգամ ընդգծել եռակողմ (Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ) հայտարարությունների լիարժեք իրականացման կարևորությունը խաղաղության և անվտանգության ապահովման համար, ընդգծել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի կարևորությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ