Լավրովն ու Արաղչին մտահոգություն են հայտնել Հալեպում և Իդլիբում ահաբեկչության կապակցությամբ

30.11.2024 - 20:44 դիտում

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին: Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ օրակարգում եղել է իրավիճակը Սիրիայում:

Ըստ հաղորդագրության՝ կողմերը մտահոգություն են հայտնել Հալեպում և Իդլիբում ահաբեկչության կապակցությամբ, հաստատել աջակցությունը Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Դիվանագետները նշել են համատեղ ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ հանուն տարածաշրջանում կայունացման:

Սիրիայի հարցը Լավրովը քննարկել է նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցում: Դիվանագետներն ընդգծել են գործողությունները համակարգելու և Աստանայի ձևաչափը գործի դնելու կարևորությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ